Լինում է ,չի լինում,մի ծառի փոքրիկ տերև է լինում:Տերևը ծառի վրա շատ քույրեր ու եղբայրներ ուներ:Բայց նա ուզում էր պոկվել ծառից,գնալ ընկերներ գտնել:Ամբողջ ամառ տանջվեց,որ պոկվի,բայց չկարողացավ:Ծառը նրան պինդ էր բռնել:

Եկավ աշունը,փչեց քամին ու պոկեց տերևը ծառից:Տերևը միանգամից շատ ընկերներ գտավ,ամբողջ օրը պարեց ,խաղաց նրանց հետ:Եկավ գիշերը,ուզեց հետ գնալ ծառի մոտ,բայց չկարողացավ:Մնաց գետնին,մինչև ձյունը ծածկեց նրան: