Թեստ

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը։ 

Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է 

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալի որսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանկ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից շերտավոր գունավորման շնորհիվ  թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։
Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։   

Վագրի հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։ 

Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։
 

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի: 

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն: 

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի: 

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում: 

Առաջադրանքներ 

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.
     
  • լեռներում, 
  • անտառներում,  
  • անապատներում, 
  • լեռնային անտառներում 
     

2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.
 

  • 500 կգ, 
  • 1 տոննա, 
  • 250 կգ, 
  • 300 կգ:
     

     3 Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որս անելիս.
 

  • թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում, 
  • չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: 
     

4․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:
 

  • Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։  
  • Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։ 
  • Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։ 
  • Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։ 

5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։

Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: 
 

6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին: 

Քաղցած վագրը սնվում է նաև գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: 

       7․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները գրի’ր

արագ-դանդաղ

երկար-կարճ

քիչ-շատ

հիվանդ-առողջ

8՛Դո’ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
                  1 երեք հարյուր
                  2, չորս
 

         9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր երկու բառ։
                 1.ուժեղ
                 2.խորամանկ 

        10․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս.
 

  1. թիվ, 
  1. առարկա, 
  1. գործողություն, 
  1. հատկանիշ: 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *