15․04-19․04 առաջադրանքներ

Նախադասությունները լրացրու:

Այնպես ուզում եմ, որ մայրիկս ինձ համար երեք պաղպաղակ գնի:
Այնպես ուզում եմ, որ ջուր խմեմ։

Այնպես ուզում եմ, որ մայրիկս ինձ համար մեքենա գնի։

Այնպես ուզում եմ, որ հայրիկը հաց գնի։

Այնպես ուզում եմ, որ միշտ դաս անեմ։

Այնպես չեմ ուզում, որ անձրև գա:

Այնպես չեմ ուզում, որ իջենեմ բակ խաղալու։
Այնպես չեմ ուզում, որ երեխաներն աղմկեն։

Այնպես չեմ ուզում, որ արև լինի։

Այնպես չեմ ուզում, որ անձրև գա։

2․ Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:

Չկա չարիք առանց բարիքի:

Ջրի բերածը ջուրը կտանի:

Տերովին տերն է պահել, անտերին գայլն է կերել:

Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց դուրսաս:

Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի տակ է:

 1․ Գրի՛ր տրված բառերի հակառակ իմաստը ցույց տվող բառերը:

վախկոտ-անվախ

քիչ-շատ

խորամանկ-միամիտ

դիմաց-հետև

երկար-կարճ

թշնամի-բարեկամ

սուր-բուտ

շշուկ-բարձրաձայն

2․Մեկ բառով գրիր

Երկաթից շինված-Երկաթյա
Արծաթից շինված-արծաթյա
Ոսկուց շինված-ոսկյա
Պղնձից շինված-Պղնձյա
Փայտից շինված-փայտյա
Բրդից պատրաստված-բրդյա
Արծաթից պատրաստված —
Մետաքսից պատրաստված-մետաքսյա

Արտահայտի՛ր մեկ բառով.

ցրտերն ընկնել-ցրտնլ

ջարդ ու փշուր անել-կոտրատել

չափից դուրս-անչափ

սիրտը վախ ընկնել-վախենալ

ճանապարհ ընկնել-ճանապարհվել

վնաս չունի-անվնաս

ձայն-ծպտուն չհանել-չխոսել

կարոտը քաշել-կարոտել

1. Առանձնացրո՛ւ անձնանիշ և իրանիշ  գոյականները:
Գունդ, գնդապետ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, ձիակառք, կառապան, վաճառատուն, վաճառական, ուղեվարձ, ուղևոր, վերելք, վիրաբույժ, հնդկացի, հնդկացորեն, հայ, Հայաստան, դերբայ, դերասան, հացաբույս, հացթուխ, խոհարար, խոհանոց, լրագիր, լրտես, հետախույզ, հետևանք:

անձնանիշ-գնդապետ, գնդացիր,թիզ, թզուկ,վաճառական,ուղևոր,վիրաբույժ, հնդկացի,հայ,հացթուխ, խոհարար,, խոհանոց, լրտես, հետախույզ,

իրանիշ-Գունդ,Եգիպտոս,եգիպտացի,եգիպտացորեն,ձիակառք,կառապան, վաճառատուն,ուղեվարձ,վերելք, հնդկացորեն, Հայաստան, դերբայ, դերասան, հացաբույս, լրագիր․, հետևանք

Գործնական

Ինչպե՞ս ենք անվանում…

մարդ, որը լողում է — լողորդ

մարդ, որը հեծանիվ է քշում —հեծանվորդ

մարդ, որը մեքենա է վարում – վարորդ

մարդ, որը ճամփա է գնում -ճամփորդ

մարդ, որն առաջնորդում է-առաջնորդ

մարդ, որը որս է անում-որսորդ-

մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով-անցորդ

մարդ, որը գնումներ է կատարում-գնորդ

Առանձնացրո՛ւ այն մասը, որն ընդհանուր է բոլոր բառերի համար:
Մասնիկը գրի՛ր՝  որդ:

_______________________մասնիկը ցույց է տալիս ինչ-որ բան անող:

Գարուն

Ես սիրում գարունը որովհետև եղանակը տաքանում է և ես ընկերներիս հետ իջնում եմ բակ խաղալու։ Մենք խաղում ենք

թաքնվոցի։ Ես թաքնվել էի ծաղիկների մեջ և ինձ դժվարությամբ գտան։ Հետո մենք սկսեցինք ման գալ մեր ընկերներին ու Լևոնին այդպես էլ չգտանք, նա տուն էր գնացել։

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ․

 

1․ Կետերի փոխարեն լրացրո՛ւ ջ, ճ կամ չ (անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր)։

Ալո ճ, ակնակապիչ, աղչատել, աղջամուղջ, աճպարար, անաչառ, անզիճ ում, (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրճ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աչլիկ, առաչարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերչակետ, աղջիկ, ոչխար, ոչիլ, չղջիկ, փախչել, փարջ (կավե գավաթ), քրքիչ:

2․ Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Ջրաղացի ճրակի լույսն էր կենդանության միակ նշանը համատարաք մթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպական  աղպին, բարկրացավ աղբարտակի վրա, քաշեց առատը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվացքներից, հաղշտակում թափվար հարմաշաղախ ալրափոշին և փաղչում զվարթաձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազարյա գործին` անշտապ կապելով ալրաթաթախ գոգնոցը:

3․ Տրված բառաշարքից ընտրի՛ր ածանցավոր բառերը և արմատն ընդգծիր:
Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ, շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ,գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ,գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:

Շապիկ-իկ,  մկնիկ-իկ, զատիկ-իկ, ծաղիկ-իկ, մայրիկ-իկ, աղջիկ-իկ, շնիկ-իկ, փիսիկ-իկ, գեղեցիկ-իկ, կապիկ-իկ, փոքրիկ-իկ, սիրունիկ-իկ, կողիկ-իկ (կոտլետ), թիթեռնիկ-իկ, ծիտիկ-իկ, քթիկ-իկ, տոտիկ-իկ, մատիկ-իկ,գնդակ-ակ, գետակ-ակ, վանդակ-ակ, ելակ-ակ, կատակ-ակ, նապաստակ-ակ, առվակ-ակ, զավակ-ակ, բակ-ակ, գուշակ-ակ, որդյակ-ակ, դղյակ-ակ, կտակ-ակ, պատանյակ-ակ, թիակ-ակ, թակ-ակ, բլրակ-ակ, վարդակ-ակ, սոխակ-ակ, մահակ-ակ, մոծակ-ակ,գայլուկ-ուկ, բուկ-ուկ, մանուկ-ուկ, գառնուկ-ուկ, ձագուկ-ուկ, ձուկ-ուկ, ձիուկ-ուկ, բազուկ-ուկ, մուկ-ուկ, աղմուկ-ուկ, հատուկ-ուկ, մարդուկ-ուկ, պոչուկ-ուկ, վհուկ,-ուկ ձմերուկ-ուկ:

4․ Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:

Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:

Ծաղրուծանակից վիրավորված հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել, հմայել:

Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին:

Որոշել էր անպայման գրավել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:

գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:

Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու:

Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել:

Մեղուն ու մարդը․ Ղ,Աղաեան

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…

Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

 

1․ Կարդա և պատմեիր

2․ Ինչպես են անվանում մեկ բառով մեղու պահողին

3․ Գրիր ընտանի կենդանիների անուններ

ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ

Լինում է, չի լինում՝ մի պառավ․ էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի։

Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, ուտում։

Պառավը վրա Է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։

Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում ու էսպես խնդրում․

– Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Պառավն ասում է․

– Դե գնա իմ կաթը բե՛ր։

Աղվեսը գնում է կովի մոտ։

– Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ Էիր։

Կովն ասում է․

– Դե գնա ինձ համար խո՛տ բեր։

Աղվեսը գնում է արտի մոտ։

– Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

– Դե գնա ինձ համար ջուր բեր։ Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։

-Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Աղբյուրն ասում է․

– Դե գնա կուժ բեր։

Աղվեսը գնում է աղջկա մոտ։

– Աղջիկ, աղջիկ, կո՛ւժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

– Դե գնա ուլո՛ւնք բեր ինձ համար։

Աղվեսր գնում է չարչու մոտ։

– Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Չարչին ասում է․

-Դե գնա ինձ համար ձո՛ւ բեր։

Աղվեսը գնում է հավի մոտ։

– Հավիկ-հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա․ ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Հավն ասում է․  – Դե գնա ինձ համար կո՚ւտ բեր։

Աղվեսը գնում է կալվորի մոտ։

– Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ, հավը ինձ ձու տա․ ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա․ ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա․ կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Կալվորի մեղքը գալիս է, մի բուռն կուտ է տալի։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի․ ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի․ ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի․ կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի․ ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի․ խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի․ կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն․ կցում է, կցմցում, վազում է գնում, իր ընկերներին հասնում։

Գործնական քերականություն

 Տրված բառերին վերջից կամ սկզբից ավելացրու տառեր և ստացիր նոր բառեր:
Աջ-քաջ
տուն-տունկ
ունկ-սունկ
քար-քարտ
վազ-ավազ
երան-երանգ
կար-տկար
լոր-կլոր
պար-պարկ
աղեղ-բաղեղ
շուն-աշուն
սան-սանր
ծուխ-ածուխ
չոր-չորս
գիր-գիրք
բարձ-բարձր
այլ-սայլ
բու-բութ, բուք