Մենք Սեբաստացի ենք

 

Շատ դժվար է եղել տղայիս համար դպրոցի ընտրությունը:

Տարբեր կարծիքներ էի լսել կրթահամալիրի մասին:Որոշեցի դպրոցը տեսնել աղջկաս դասղեկի՝ երկար տարիների փորձ ունեցող, հմուտ ,բանիմաց մանկավարժի խորհրդով: Ասաց՝կհավանի:Չսխալվեց:

      Օր առաջին

 

Իսկ երկրորդ օրվանից ահա այսպես:

Տրամադրության փոփոխությունն երեխայի մոտ ակնհայտ էր:Սկսեց մեծ սիրով հաճախել դպրոց:Ես հասկացա ,որ ճիշտ ընտրություն եմ արել և իմ երեխայի համար իդեալական դպրոց եմ գտել:

Այսօր տղաս Սեբաստացի է: Հաճույքով գնում է դպրոց:Սիրում է իր դպրոցը,իր ընկերներին,ուսուցիչներին,իր տնօրենին: Ինձ էլ է դուր գալիս դպրոցի առողջ,անկաշկանդ մթնոլորտը:Այս երկու տարվա ընթացքում ինքս էլ շատ բան եմ սովորել մեր ազգային ծեսերից,երգերից …Իսկ արշավների մասին կարելի է պատմել անվերջ:                                        Մենք ընտրել ենք մեր դպրոցը:Ես ուզում եմ ,որ իմ երեխան շարունակի սովորել <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր հիմնադրամում:Կրթահամալիրը ՊՈԱԿ-ից հիմնադրամ դառնալու մեր պահանջը օրինական է:

Սեբաստացի ծնող՝ Զարուհի Գևորգյան