Հնարագետ ջուլհակը

Թագավորը  կարծում  էր  որ դերվիշ իարածը մի  հասրակ հանելուկ  պիտի լինի  և  իրան  համար  շատ  ամոթ    էր  համարում   որ  այդ  հասարակ  հանելուկը   լուծող միգիտնական  չունի  Այսպիսի  մտատանջությունով նա  մեկ  օր  ծպտված  ման  էր  գալիս  Սպահանի  Հայոց  թաղումը  ուր  հանդիպեցավ  մի  տարօրինաակ  բանի:Մի  տանիքի  վրա  փռած աղունի համար,ոչ ոք չկար մոտը,բայց մի երկայն եղեգ կար ցցված,որ ինքն իրան անդադար քշում էր ճնճղուկներին;

Թեստային աշխատանք. Ապրիլի 20

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում:Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր  կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

1. Պատասխանեիր հարցերին՝

Ի՞նչ են անվանում ուղտերին։ – Ուղտերին անվանում են անապատի նավ;

Ինչո՞վ է սնվում ուղտը։ – Ուղտը սնվում է ամեն ինչով, անգամ փշոտ բույսերով;

Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։..

Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր  կիլոգրամ։

 

2. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև սապատներում ճարպ ունի կուտակած:

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա:

3. Տեքստից դո՛ւրս գրիր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Կարող է ուտել ամեն ինչ,անգամ փուշ:

4. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

․սպիտակ  բուրդ

մեծ․ կենդանի

ծիծաղելի  ուղտ

տաք եղանակ

5․ Լրացրու բաց թողած տառերը` գծերի փոխարեն գրելով օ կամ ո՝  կեսօր, այսօր, , հորեղբայր,երեկո, օրացույց, անօգուտ, խաղող,  օձ,  առավոտ,  օղակ:

Թեստային աշխատանք. Ապրիլի 19

1․Կարդա՛, լրացրո՛ւ բաց թողած տառերը։

Առեղծվածային դինոզավրերը

Դինոզավրերը ցամաքային ամենամեծ կենդանիներն են, որ երբևէ գոյություն են ունեցել Երկրի վրա: Ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին: Գիտնականները հարյուր տարի առաջ դեռ չգիտեին, թե ինչպես են ծնվում դինոզավրերի ձագերը: Հազար ինը հարյուր քսաներեք թվականին գիտնականների մի խումբ ապացուցեց, որ դինոզավրերը ձվադրել են գետնի վրա: Այդ հայտնաբերումից հետո յոթանասուն տարի անց ապացուցվեց, որ դինոզավրերի որոշ էգեր այսօրվա թռչունների նման թուխս են նստել: Նրանք դնում էին 10-40 ձու: Ահռելի չափերով այս կենդանիները միշտ հետաքրքրել են մարդկությանը:

2. Ի՞նչ իմացար դինոզավրերի մասին, որը չգիտեիր: 

Չգիտեի. որ դինոզավրերը ձու են ածում:

3.Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները՝

երփներանգ-գունավոր

սաղարթ-տերև

ճամփա-ճանապարհ, ուղի

մտածել-խորհել

4․ Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները՝

Էգ -արու

 ամենամեծ-ամենափոքր

բարի-չար

արևելք-արևմուտք

5․Բացատրի՛ր հետևյալ բառերը՝

ոսկեզօծել-ոսկով պատել

ասֆալտապատ-ասֆալտով պատած

վայրէջք-վայր իջնել

6.Կազմի՛ր բառեր հետևյալ արմատներով՝

Երբ-երբևէ

օր-այսօր

ոսկի-ոսկեգույն

եղբայր-հորեղբայր

Ինքնաստուգում

  1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Ինչպիսին էր այս պատմության մարդը:

Նա    աշխարհի   ամենաբարի  մարդն    էր:

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:

Ձեռքն առավ    սրինգն    ու  սկսեց   նվագել:

4. Վերնագրի՛ր տեքստը:

Սրինգ նվագող տղան

3. Կազմի՛ր նոր բառեր  աշխարհ, ճանապարհ բառերով:

աշխարհ-աշխարհագրություն

ճանապարհ-ճանապարհածախս

4. Տրված թվերը գրի՛ր բառերով՝  37, 45, 766, 84:

երեսունյոթ

քառասունհինգ

յոթ հարյուր վաթսունվեց

ութսունչորս