Ինքնաստուգում

  1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Ինչպիսին էր այս պատմության մարդը:

Նա    աշխարհի   ամենաբարի  մարդն    էր:

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:

Ձեռքն առավ    սրինգն    ու  սկսեց   նվագել:

4. Վերնագրի՛ր տեքստը:

Սրինգ նվագող տղան

3. Կազմի՛ր նոր բառեր  աշխարհ, ճանապարհ բառերով:

աշխարհ-աշխարհագրություն

ճանապարհ-ճանապարհածախս

4. Տրված թվերը գրի՛ր բառերով՝  37, 45, 766, 84:

երեսունյոթ

քառասունհինգ

յոթ հարյուր վաթսունվեց

ութսունչորս